Հայաստանում բնական գազի մատակարարման ծավալները 2010թ. առաջին եռամսյակում նվազել են 14%-ով

Հայաստանում բնական գազի մատակարարման ծավալները 2010թ. առաջին եռամսյակում նվազել են 14%-ով

PanARMENIAN.Net - 2010 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 14%-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 575 մլն խ.մ, հաղորդում է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ մամլո ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում իրացվել է շուրջ 536.5մլն խ.մ, ինչը 14,2 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 20,1%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 214.1 մլն խ.մ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 98.9 մլն խ.մ, ինչը 20,9 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 75.2 մլն խ.մ, ինչը 1,8%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում 6,6%-ով նվազել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 65.3 մլն խ.մ: 6,4%-ով նվազել է նաև սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 83 մլն խ.մ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---