Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք26 ապրիլի 2010 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մաքսանենգության երկու դեպք են հայտնաբերել ՊԵԿ “Զվարթնոց” մաքսատան աշխատակիցները, ովքեր, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթերով ժամանած երկու քաղաքացու ուղեբեռ, որոնցում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած մոտ 17 կգ կոսմետիկական միջոցներ և դեղորայք: ՀՀ քաղաքացի Գևորգ Մուշեղյանի ուղեբեռի զննության ժամանակ մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված` “Mary Key” ֆիրմայի արտադրության մոտ 10 կգ կոսմետիկական միջոցներ: Մոսկվա-Երևան մեկ այլ չվերթով ժամանած ուղևոր` ՌԴ քաղաքացի Հարություն Գյուլումյանի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած` 7 կգ 17 անվանում տարբեր տեսակի դեղորայք, հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |