Հայ ֆերմերները լիզինգային պայմաններով ստացան չինական արտադրության տրակտորներ

Հայ ֆերմերները լիզինգային պայմաններով ստացան չինական արտադրության տրակտորներ

PanARMENIAN.Net - 2010-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Դմիտրով համայնքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում 7 ֆեմերներ լիզինգային պայմաններով ստացան չինական YTO International-ի արտադրության տրակտորներ, հաղորդում է “Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան” ծրագրի մամլո ծառայությունը:

Համաձայն աղբյուրի, այս գործարքն իրականացավ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” (ՖԿԱ) վարկային կազմակերպության շնորհիվ, որը հանդիսանում է ծրագրի վարկային բաղադրիչի տասը վարկատու կազմակերպություններից մեկը և 50 տրակտոր է ներկրել լիզինգի նպատակով

Միջոցառումը բացեց ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ով ներկայացրեց, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) և “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիայի միջոցով օժանդակում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---