Ապրիլի անձրևոտ եղանակը բացասաբար է ազդել Հայաստանի գյուղատնտեսության վրա![]() 30 ապրիլի 2010 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի անձրևոտ եղանակը բացասաբար է ազդել Հայաստանի գյուղատնտեսության վրա, մասնավորապես հացահատիկի արտերում սերմնացանի աշխատանքների վրա, լրագրողներին հայտնել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը: “Հացահատիկի ցանքի համար լավագույն ժամանակն ավարտվում է, իսկ աշխատանքների մեծ մասը դաշտերում դեռ չի ավարտվել: Ցորենի և գարու գարնանացանն իրականացվել է միայն 40 տոկոսով”,- ասել է նա: Պետրոսյանի խոսքերով, ուշ ցանքը կհանգեցնի վատ բերքի և վատ որակի: Միաժամանակ մասնագետն ավելացրել է, որ Արարատյան դաշտում անձրևոտ եղանակը զգալի վնաս չի պատճառել, միակ խնդիրն այստեղ նրանում է, որ ուշանում են ցանքը խնամելու աշխատանքները: Սակայն, Գառնիկ Պետրոսյանի խոսքերով, լուրջ խնդիրներ են առաջանում պտղատու ծառերի համար` կապված խոնավության աստիճանի բարձրացման պայմաններում հիվանդությունների զարգացման հետ: “Եթե նույնիսկ ջերմաստիճանը բարձրանա, ապա դա կհանգեցնի դեղձի և ծիրանի ցածրորակ բերքի”,- ասել է նա: Նա նաև նշել է, որ երկրի լեռնային շրջաններում վերջերս տեղացած ձյունը չի ազդի կարտոֆիլի բերքատվության վրա, քանի որ այն դեռ չի ծլարձակել: Այսպիսի եղանակային պայմաններում կարող են տուժել միայն ծաղկած պտղատու ծառերը, բայց, հաշվի առնելով դրանց ոչ արդյունաբերական ծավալները, լուրջ տնտեսական վնաս չեն կրի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |