Հայաստանի կառավարությունը խթանում է տնտեսության մեջ կատարվող ներդրումները 6 մայիսի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել սահմանված կարգով ընտրված «ԲԻԳԱ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչև 2011թ. հունվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թ. մայիսի 1-ը: Որոշումը «ԲԻԳԱ» ՍՊԸ-ին հնարավորություն կտա ներմուծել ժամանակակից սարքավորումներ` Արմավիրի մարզում շամպինիոն տեսակի սնկի արտադրություն կազմակերպելու նպատակով, ստեղծել առնվազն 15 նոր աշխատատեղ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության այս նախաձեռնության շնորհիվ զգալիորեն ավելացել է ներդրումների ծավալը` գերազանցելով 10 մլրդ դրամը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |