«Արմավիան» մեծ հույսեր է կապում «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի բացման հետ 7 մայիսի 2010 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Անկախ նրանից, որ տարին այնքան էլ հաջող մեկնարկ չունեցավ «Արմավիայի» համար, այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրողը մտադիր է 2010 թվականին ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավելացնել ուղևորահոսքը: Այդ մասին մայիսի 7-ին լարգրողներին է հայտնել ավիաընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը: «Նոր երթուղիները կավելացնեն ուղևորների հոսքը, այսինքն մենք կկարողանանք ավելի մեծ թվով մարդկանց սպասարկել, ինչին կնպաստի նաև երկրորդ տերմինալի բացումը»,-ասել է նա: Այս առնչությամբ Մ.Բաղդասարովը նշել է, որ իրավիճակը բարելավվում է, և հույս կա, որ ընկերությունը կփակի տարին լավ ցուցանիշներով: Հույս կա նաև, որ վառելիքի արժեքն, որն այսօր կազմում է 978 դոլար մեկ տոննայի համար, առաջիկայում կնվազի: Նոր տերմինալի կառուցումը կավարտվի 2010 թվականին ,որի հարևանությամբ կկառուցվի նաև եռահարկ ստորգետնյա կայանատեղի 800 ավտոմեքենայի համար: Երկհարկանի տերմինալի արժեքը շուրջ 173 մլն դոլար է: Ենթադրվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը կկարողանա տարեկան ընդունել շուրջ 3,2 մլն ուղևոր` այժմյան 1,8-2 մլն դիմաց: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |