ՏՄՊՊ հանձնաժողովն օղու շուկայում վարույթ է հարուցել 7 մայիսի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր վարույթ է հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության փաստերի առիթով: ԶԼՄ հրապարակումների, դիտանցումների արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ, հնարավոր է` անբարեխիղճ մրցակցության դրսևորում են: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքային նշանները, հնարավոր է, կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկներին սեփականության իրավունքով պատկանող և նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է, հաղորդում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |