Տիգրան Սարգսյան. «Հայ-չեխական հարաբերություններում նոր էջ է բացվում» 8 մայիսի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայ-չեխական հարաբերություններում բացվում է «մի նոր էջ, մի նոր փուլ»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ այսօրվա հանդիպմանը` Պրահայում ընթացող այցի շրջանակներում: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հարցեր, տնտեսական գործակցության, այդ թվում՝ էներգետիկայի, հաստոցաշինության, քիմիական արդյունաբերության, կրթության, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում զարգացման ծրագրեր: «Չեխիայի վարչապետը պատրաստվում է այցելել Հայաստանի Հանրապետություն, և մեր այս աշխատանքային հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ունեցանք հստակեցնելու հայ-չեխական հարաբերությունների օրակարգը, այն հարցերը, որոնք գտնվում են մեր հետաքրքրությունների շրջանակներում, այդ թվում` տնտեսական, քաղաքական բովանդակություն ունեցող խնդիրներ»,-ասել է ՀՀ վարչապետը: Նրա ներկայացմամբ` դա վերաբերում է և’ պայմանագրերի ստորագրմանը, և’ ներդրումների պաշտպանության օրենսդրության հստակեցմանը, երկակի հարկումից խուսափելու օրենսդրական դաշտի ձևավորմանը: «Կարծում եմ, մենք կկարողանանք նաև կոնկրետացնել այն բնագավառները, որտեղ կան տնտեսական հետաքրքրություններ մասնավոր հատվածի համար»,-նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |