Աուդիտի ոլորտից պետբյուջե է գանձվել 4, 93 մլն դրամ11 մայիսի 2010 - 11:51 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 10 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիւորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 705.000 դրամ տուգանք: Ընթացիկ տարվա չորս ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 4 մլն 925 000 դրամ պետական տուրք, որից 4 մլն 750 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 175 000 դրամը` անհատ աուդիտորներից, հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 34 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |