Հայաստանում կոոպերատիվների ստեղծումը կնպաստի ֆերմերների ծախսերի կրճատմանը

Հայաստանում կոոպերատիվների ստեղծումը կնպաստի ֆերմերների ծախսերի կրճատմանը

PanARMENIAN.Net - Ֆերմերային տնտեսությունների խոշորացումը շատ արդի խնդիր է Հայաստանի համար, քանի որ հանրապետությունում գործում են 339 հազար գյուղական տնտեսություններ, իսկ մասնավորեցումից հետո յուրաքանչյուր ընտանիքին հատկացվել է 1-1.5 հա վարելահող: Այդ մասին լրագրողներին Երևանում ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նրա խոսքերով, փոքր հողակտորների օգտագործումն անադյունավետ է, ուստի կառավարությունը մշակում է հողերի խոշորացման և միավորման ծրագիր: «Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում ստեղծվել են կոոպերատիվներ, որոնք հանգեցրել են ֆերմերային տնտեսությունների ծախսերի իրական կրճատման: Միավորման դեպքում սեփականության իրավունքը չի կորում, իսկ սերմերի և պարարտանյութերի գնումն ավելի էժան է լինում»,- ասել է Ալավերդյանը: Միաժամանակ նա ավելացրեց, որ ֆերմերային տնտեսությունները պետք է խոշորանան բացառապես կամավորական հիմունքների վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---