ՀՀ կառավարությունը շուրջ 152 մլն դրամ է հատկացրել Արաքս գետի ափի արգելաթմբի վերականգնման համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը շուրջ 152 մլն դրամ է հատկացրել գարնանային վարարումներից Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում Արաքս գետի ափի 475 մետր երկարությամբ արգելաթմբի վերականգնման նպատակով: Որոշումը կայացվել է կառավարության մայիսի 27-ին տեղի ունեցած նիստում: Միջոցները հատկացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից`վերաբաշխում կատարելով 2010թ. պետբյուջեում եւ փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ նկատել է, որ առաջիկայում հավանաբար դարձյալ ծախս կպահանջվի, քանի որ վարարման սեզոնը չի ավարտվել, ու անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրա բացասական հետեւանքները:--ԿԱ—

ՀՀ կառավարությունը շուրջ 152 մլն դրամ է հատկացրել Արաքս գետի ափի արգելաթմբի վերականգնման համար

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---