Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի կողմից թողարկող բանկ է ճանաչվել![]() 27 մայիսի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Զագրեբում կայացած ՎԶԵԲ-ի 2010թ. տարեկան ընդհանուր համաժողովի ընթացքում Ամերիաբանկ ՓԲԸ-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կնքեցին պայմանագիր, համաձայն որի Ամերիաբանկը նույնպես ճանաչվեց թողարկող բանկ` այսպիսով միանալով Առևտրի աջակցության ծրագրի ցանցին: Ինչպես հաղորդում է հայկական բանկի մամլո ծառայությունը, պայմանագիրը թույլ կտա Ամերիաբանկին ընդլայնել և զարգացնել իր հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորումը: Հաղորդագրության մեջ նշվում է, ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը երաշխավորում է Ամերիաբանկի կողմից իր հաճախորդների պատվերով թողարկված առևտրային ֆինանսական գործիքները միջազգային առևտրային բանկերի օգտին, ինչը զգալիորեն նվազեցնում է հաստատող բանկերի ռիսկերը: Այսպիսով, Ամերիաբանկը եզրափակեց TFP ծրագրի հայաստանյան մասնակիցների տասնյակը: Ներկայումս Առևտրի աջակցության ծրագիրը ներկայացնում է 121 թողարկող բանկ ՎԶԵԲ-ի գործառնություններում ընդգրկված 20 երկրում և ավելի քան 750 հաստատող բանկ ամբողջ աշխարհով մեկ, թե́ միջտարածաշրջանային և թե́ միջազգային մակարդակներով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |