Հայաստանի կառավարությունը 2010-ին սուբսիդավորել է գյուղատնտեսությունը 100 մլն դրամ բանկային վարկերով

Հայաստանի կառավարությունը 2010-ին սուբսիդավորել է գյուղատնտեսությունը 100 մլն դրամ բանկային վարկերով

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությունը բյուջետային միջոցներից բանկային վարկերի գծով 2010-ին տրամադրել է 100-տոկոսանոց սուբսիդիաներ, Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով, նպատակային սուբսիդավորում տրամադրվելու է երկրի երեք շրջաններին, որոնցից երկուսը գտնվում են Շիրակի մարզում, մյուսը` Գեղարքունիքում: «Այսինքն, առևտրային բանկերից վարկ վերցրած գյուղացիներն անտոկոս վարկ կստանան»,- ասել է նա: Բացի դրանից, նախարարի խոսքերով, քննարկվում է այդ ծրագրի երկարացման հնարավորությունն այլ շրջանների համար:

Դրա հետ կապված նա պարզաբանեց, որ ոլորտի յուրահատկությունը ստիպում է առևտրային բանկերին վարկավորման հարցերին առավել կոշտ դիրքերից մոտենալ, հատկապես այս տարվա բնակլիմայական պայմաններում: Այդ հարցը բարձրացվել է խորհրդարանական լսումներում և քննարկվելու է կառավարությունում: Մենք վերլուծություն ունենք, թե որ գյուղական տնտեսությունները որ բանկերից են վարկեր վերցրել, այդ խնդիրը քննարկվել է նաև Հայաստանի ֆինանսների նախարարության հետ, մասնավորապես, որքան գրավի առարկաներ և դատական գործեր կան, և բոլոր այդ հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումներ կընդունվեն»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---