ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը ամփոփել է մեկ տարվա գործունեությունը

PanARMENIAN.Net - Հանձնաժողովի արդյունաբերության ենթահանձնաժողովը մշակել և էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության` Արդյունաբերության զարգացման հայեցակարգի շուրջ իր առաջարկությունները. հայեցակարգը կառավարությունը նախատեսում է հաստատել այս տարի ամռանը, նախնական քննարկումը տեղի է ունեցել հունվարին:

Ենթահանձնաժողովը քննարկել և առաջարկություններ է ներկայացրել` կապված ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հետ:

Հարկերի, տուրքերի ենթահանձնաժողովը` քննարկելով գազի սակագնի գնագոյացման հարցերը և մասնակցելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքներին, տեղեկանք­եզրակացություն էր պատրաստել գազի սակագների վերաբերյալ, ինչն ընկերությունը հաշվի չառավ նոր սակագները կիրառելիս: Ենթահանձնաժողովը մնում է իր համոզմանը, որ «Հայռուսգազարդը» պետք է շահագործման ծախսերը նվազեցնելու քաղաքականություն վարի:

Սրանք միայն երեքն են այն հարցերից, որոնց մեկ տարվա ժամանակահատվածում ընթացք են տվել ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի 16 ենթահանձնաժողովները:

Մայիսի 31­ին հանձնաժողովի նիստում մեկ տարվա աշխատանքի հաշվետու զեկուցմամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հաղորդում է ՀՀ հանրային խորհրդի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---