Հայաստանում աֆրիկյան ժանտախտի զոհ է դարձել 1090 գլուխ խոզ

PanARMENIAN.Net - Աֆրիկյան ժանտախտիհամաճարակի արդյունքում Հայաստանում մորթվել է 1090 խոզ, լրագրողներին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Աֆրիկյան ժանտախտի բռնկվելու մասին տեղեկատվություն ստացվել է Տավուշի, Լոռու, Արմավիրի մարզերից, այն տեղային բնույթ է կրում և գտնվում է մեր հսկողության տակ, ուստի անհանգստության առիթներ չկան»,- ասել է նա:

Ինչպես նշել է Գերասիմ Ալավերդյանը, Հայաստանում աֆրիկյան ժանտախտի համաճարակը 2007-ին նրա անարդյունավետ վերացման հետևանք է: Այդ ժամանակ երկրում ժանտախի զոհ գնաց 20 000 խոզ, ինչը կազմում է խոզերի գլխաքանակի 10-11 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---