Հայաստանն ու Չինաստանը մտնում են երկկողմ հարաբերությունների ակտիվացման հերթական փուլ 2 հունիսի 2010 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) պատվիրակությանը` ՉԺՀ առեւտրի նախարարի տեղակալ Ֆու Ցզինի գլխավորությամբ: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը բարձր գնահատեց հայ-չինական առեւտրատնտեսական, քաղաքական համագործակցության մակարդակը եւ գոհունակություն հայտնեց, որ ՉԺՀ պատվիրակության այս այցով երկու երկրները մտնում են երկկողմ հարաբերությունների ակտիվացման հերթական փուլ: Նա նշեց, որ այս տարվա առաջին ամիսների վիճակագրությամբ` ՀՀ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, դրական միտումներ ունեն: Համագործակցության լայն ներուժ կա էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտներում: Փոխվարչապետը նշեց, որ ՉԺՀ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրերն էական նշանակության ունեն Հայաստանի համար` ընդգծելով հատկապես առողջապահության բնագավառում նախատեսվող ծրագրի կարեւորությունը մարզերի զարգացման համար: ՉԺՀ կառավարությունը Հայաստանին կհատկացնի շտապ օգնության 88 մեքենա եւ բուժտեխնիկա: Ներկայումս մարզերում իրականացվող ՙԱռողջապահական համակարգի արդիականացման ծրագրում՚ կարեւոր բաղադրիչներից է բուժհիմնարկների շտապ օգնության մեքենաներով ապահովումը: ՉԺՀ առեւտրի նախարարի տեղակալ Ֆու Ցզին ՀՀ փոխվարչապետին փոխանցեց ՉԺՀ իր գործընկերոջ բարեմաղթանքները եւ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար: Նա նշեց, որ իրենց այցելության նպատակն է կյանքի կոչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՉԺՀ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: ՉԺՀ առեւտրի նախարարի տեղակալի խոսքով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի հետ համագործակցության ավելի լայն հնարավորություններ է տեսնում գիտության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես` արեւային էներգիայի ոլորտներում: Չինաստանը հետաքրքրված է նաեւ Հայաստանից արտահանել կաթնամթերք եւ կոնյակ: Նա տեղեկացրեց, որ ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրում է 20 մլն չինական յուանի հերթական դրամաշնորհը` տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման համար: ՉԺՀ-ն պատրաստ է Հայատանին տրամադրել նաեւ ավտոբուսներ: ՀՀ փոխվարչապետը հայ-չինական համագործակցության զարգացման կարեւոր նախապայման համարեց նաեւ հայ-չինական միջկառավարական հանձաժողովի արդյունավետ աշխատանքը եւ գործարար միջավայրի համար հնարավորության ստեղծումը` իրենց արտադրանքը չինացի սպառողին ներկայացնելու համար, հաղորդում է Հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |