ՊԵԿ-ը կանխել է թմրանյութերի ներկրումը

ՊԵԿ-ը կանխել է թմրանյութերի ներկրումը

PanARMENIAN.Net - ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութերի, զարդերի և այլ ապրանքների մաքսանենգության դեպքեր են հայտնաբերել հանրապետության տարբեր սահմանային կետերում և շրջանցիկ ճանապարհներին:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, թմրանյութերի դեպքերը բացահայտվել են Մեղրիի մաքսակետում` օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Հոսսեինին փորձել է ներմուծել մոտ 7 գրամ ափիոն, որը վերջինս թաքցրել էր կոշիկի կրունկի մեջ: Ափիոն է փորձել ներմուծել նաև Թեհրան-Երևան երթուղով ժամանած ԻԻՀ մեկ այլ քաղաքացի` Աֆշար Հեյդարկոլին, ով մաքսային հսկողության գոտուց դուրս գալուց ընտրել էր մաքսային հսկողության ՙկանաչ ուղին՚: Սակայն մաքսավորները ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերել են մոտ 33 գրամ ափիոն, որը նա թաքցրել էր դրամապանակի մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---