Հայաստանի Էկոնոմիկայի նախարարն ընդունել է “Մուբադալա” ընկերության ներկայացուցիչներին11 հունիսի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի Էմիրության կառավարությանը պատկանող, համաշխարհային ճանաչում ունեցող, ներդրումային խոշորագույն «Մուբադալա» ընկերության ներկայացուցիչներին` գործարարության զարգացման կառավարիչ Բադեր Սալիմ Սուլթան Ալ Ուլամանին, ով պատասխանատու է բոլոր ոլորտներում ներդրումների իրականացման համար, և ծրագրերի ֆինանսավորման գլխավոր կառավարիչ Մանսուր Մուհամադ Ալ Մոլանին: Ողջունելով ընկերության ներկայացուցիչներին` նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց Հայաստանում ներդրումների հնարավորությունները, մասնավորապես Զվարթնոց օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու, միջուկային բժշկության, տուրիզմի և այլ բնագավառներում իրականացվող ծրագրերը: Կողմերը պայմանավորվեցին քննարկել երկուստեք համագործակցության հետագա հնարավորությունները և տեղեկատվություն փոխանակել առկա ծրագրերի շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը : Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |