Սևանա լճի ափամերձ տարածքներում գազատարները կվերատեղադրվեն![]() 23 հունիսի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց ջրածածկվող եւ ողողման գոտիներից գազատարների վերատեղադրման նպատակով նախատեսվում է 2010-11 թվականներին կառուցել շուրջ 8 կմ գազատար, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ընկերության մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի առաջանցիկ բարձրացումը լուծում պահանջող խնդիրներ է առաջացրել ափամերձ տարածքներում առկա կոմունիկացիաների շահագործման համար։Այդ նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի և կապի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը և անհրաժեշտ միջոցառումների ծավալները։ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009-2031թթ. ծրագրի շրջանակներում, անհրաժեշտություն է առաջացել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի վերատեղադրման աշխատանքներ իրականացնել Սևանա լճի ջրածածկվող եւ ողողման տարածքներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |