Հայաստանի Կենտրոնական բանկը երկու գիրք է հրատարակել 1 հուլիսի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 2010 թվականի մայիս և հունիս ամիսներին հրատարակել է «Հայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը» գրքերը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Առաջին գրքում ներկայացված են Հայաստանի տնտեսության 1993-2009թթ. զարգացումների վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա անկախ հետազոտական կազմակերպությունների գնահատականները (ինդեքսները, վարկանիշերը): Իսկ երկորդ գրքում հանգամանալից ներկայացված է գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման ողջ գործընթացը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |