ՀՀ կառավարությունը խթանում է մրգերի արտահանումը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. հուլիսի 1-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. հուլիսի 1-ը։

Ընկերությունը, որը միջազգային բեռնափոխադրումներ է կազմակերպում դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ, նախատեսում է Հայաստանից թարմ մրգեր արտահանել նշված ուղղություններով։ Ծրագրով նախատեսվում է կատարել մոտ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ստեղծել առնվազն 150 նոր աշխատատեղ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---