«Նորվիկ». Հայաստանում տնտեսական ճգնաժամը յուրաքանչյուր կազմակերպության կայունության ստուգումն էր

PanARMENIAN.Net - 2010 թ. հուլիսի 4-ին լրանում է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 4 տարեկանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: «Նորվիկ» ՈՒՎԿ-ին հաջողվեց անցյալում թողնել ֆինանսական ճգնաժամով պայմանավորված և կազմակերպության համար բարդ ժամանակահատվածը: «Նորվիկ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տերյանի խոսքերով, Հայաստանում տնտեսական ճգնաժամը առաջին հերթին յուրաքանչյուր կազմակերպության կայունության ստուգումն էր, և ցավոք, ոչ բոլորը կարողացան դիմագրավել այդ փորձությանը, սակայն արդեն այսօր «Նորվիկ» ՈՒՎԿ-ն իր ճիշտ մշակված ռազմավարության շնորհիվ ապացուցեց իր ճկունությունը համաշխարհային տնտեսության ելևէջների նկատմամբ:

Այսօրվա դրությամբ «Նորվիկ» ՈՒՎԿ-ի ռազմավարության հիմնական ուղղությունն է հանդիսանում բիզնես-վարկավորումը, որի ծավալները օրեցօր աճում են: Հաշվի առնելով այն փաստը, որ ֆինանսական ճգնաժամից հետո շատ ձեռնարկություններ լրացուցիչ ֆինանսավորման կարիքն ունեն, «Նորվիկ» ՈՒՎԿ-ի փորձագետները համարում են, որ բիզնես-վարկավորումը այն բնագավռն է, որտեղ կազմակերպությունը կկարողանա առաջարկել առավել մրցունակ պայմաններ` ձեռնարկատերերին աջակցելու և Հայաստանի տնտեսության զարգացումը խթանելու համար:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Նորվիկ» ՈՒՎԿ-ն վաղուց հայտնի է հայկական ֆինանսական շուկայում որպես գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրման առաջատար: 2010 թվականի ընթացքում «Նորվիկ» ՈՒՎԿ-ն կշարունակի ակտիվորեն կիրառել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակի խնայման և առավելագույն հարմարավետության ապահովման նպատակով, հավատարիմ մնալով իր կարգախոսին` գնահատել հաճախորդների ժամանակը և հարմարավետությունը:

«Այս 4 տարվա ընթացքում կատարած գործը լավ հիմք է հանդիսանում կազմակերպության հետագա զարգացման համար: Արդեն այսօր մենք աշխատում ենք տրամադրել մեր հաճախորդներին նորանոր հնարավորություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---