2010թ. առաջին կիսամյակում գանձվել է 14,1 մլն դրամ տուգանք

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 11 և խաղատան 2 լիցենզիա: Միևնույն ժամանակ 12 շահումով խաղի և 1 խաղատան լիցենզիաները ուժը կորցրած են ճանաչվել, 13 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:

01.01.2010-01.07.2010թթ. ընկած ժամանակահատվածում խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 9 մլն 100 հազար, 4 մլն 500 հազար և 500 հազար դրամի չափով: 13 շահումով խաղերի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

Կիսամյակային տվյալներով` այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 285 մլն դրամ պետական տուրք, որից 185 մլն` շահումով խաղերի և 100 մլն դրամը` խաղատների գծով: Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 96 շահումով խաղի, 13 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչներիc 2010թ. առաջին կիսամյակում գանձվել է 14,1 մլն դրամ տուգանք

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---