Ամերիաբանկը ներգրավեց 9 մլն ԱՄՆ դոլար` «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի համար

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը` որպես ներդրումային բանկ, միջազգային կառույցներից հաջողությամբ ներգրավեց ֆինանսական միջոցներ` «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Ինչպես հաղորդում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը, բանկը, հանդես գալով որպես ֆինանսական և իրավական խորհրդատու, այդ գործընթացի համար ապահովեց անհրաժեշտ ֆինանսական մոդելների մշակումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը, բանակցությունների վարումն ու պայմանագրերի կնքումը և այլ հարակից աշխատանքների կատարումը:

Վարկային ծրագիրն իրենից ներկայացնում է երկարաժամկետ, մեծածավալ միջոցների ներգրավում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ): Նշված միջոցները, որոնք կազմում են 9 մլն ԱՄՆ դոլար, Ամերիաբանկը ներգրավել է հայաստանյան շուկայում գործող սակագներից զգալիորեն ցածր տոկոսադրույքով:

Այս ֆինանսավորումը «Էլիտ Գրուպ»-ին հնարավորություն կընձեռի ավարտին հասցնելու «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շինարարական աշխատանքները: Վերջինս դասակարգվում է որպես բարձրակարգ բիզնես-կենտրոն` ժամանակակից ճարտարապետական և նախագծային լուծումներով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---