Անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ15 հուլիսի 2010 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղեցույցին։ ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է իրենց կողմից տրված թույլտվությամբ իրականացված անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների նկատմամբ, առաջնորդվելով սույն որոշման հավելվածի դրույթներով, կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է նաև պատկան մարմինների համար հատուկ դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք անվերապահորեն կատարեն իրենց վերահսկողական գործառույթները։ Ներկայացված ուղեցույցը հանդիսանում է համառոտ ձեռնարկ և հակիրճ տեղեկատվություն է պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարության իրականացման թույլտվություն ստացած, սակայն օրենսդրությամբ սահմանված կարգը և շինարարության ավարտման ժամկետները խախտած կառուցապատողների նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու դեպքերի, կարգի և ժամկետների մասին: Այն նպատակ ունի առավել պարզեցված կիրառելի դարձնել նշված հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության պահանջները ՀՀ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |