Առաջին կիսամյակի տվյալներով ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրության ծավալն աճել է 26 տոկոսով

PanARMENIAN.Net - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհի խոշորագույն ալյումին և կավահող արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությոն կազմի մեջ է մտնում) նշեց Մետաղագործի օրը: Այս տարի մասնագիտական տոնն ընթացավ երկու հոբելյանների հովանու ներքո` ՌՈՒՍԱԼի և 2000 թ. մայիսին ստեղծված ԱՐՄԵՆԱԼի 10-ամյակները:

Անցած տարի ձեռնարկությունը էապես բարելավեց բոլոր տեխնիկատնտեսական ցուցանիշները: Գրեթե 2 անգամ իջավ մետաղի մշակման ինքնարժեքը մեկ մարդուն բաժին ընկնող արտադրանքի կրկնակի ավելացման պարագայում: Պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը կայունացավ 70% գերազանցող մակարդակում: Արտաքին խոտանը և սպառողների կողմից դիտողությունների քանակը հասցվել են նվազագույնի, իսկ ներքին խոտանը նվազել է մինչև 3%: 2009 թ. արտադրվել է 21,5 հազար տոննա արտադրանք, որը 83,5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Առաջին կիսամյակի արդյունքներով 2010 թ. արտադրության ծավալը գրեթե 26%-ով գերազանցում է նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների մակարդակը:

Նախորդող 12 ամիսներին գործարանը գերազանցեց արտադրության ծավալի գծով նախագծային ցուցանիշը, յուրացրեց 7-9 միկրոն հաստությամբ գերբարակ փայլաթիթեղի զանգվածային արտադրությունը, գործարկեց նոր տեսակի սարքավորումներ: ԱՐՄԵՆԱԼը Հայաստանի գլխավոր արտահանողներից է և հաստատուն գրավում է առաջատար դիրք արտադրանքի իրացումից ստացված եկամուտների ցուցանիշով:

«Գործարանի անձնակազմը հաջողությունների է հասել հումքի և նյութերի ծախսման չափաբաժինների իջեցման հետևանքով` խստացնելով տեխնոլոգիական կարգապահությունը, ներդնելով ծախքերի կրճատման համալիր ծրագիր: Արտադրական ցուցանիշների բարելավումն ուղեկցվել է աշխատավարձի աճով` ի հաշիվ աշխատանքի վարձատրության հիմնադրամի կառուցվածքի փոփոխության և անձնակազմի քանակի օպտիմալացման», - նշում է ԱՐՄԵՆԱԼի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկը:

Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է 700 մարդ ավելի քան 235 հազար միջին ամսական աշխատավարձով, որը գրեթե 30%-ով գերազանցում է 2009 թ. նույն ցուցանիշը:

Մետաղագործի օրվա առիթով լոգիստիկայի բաժնի պետ Ստեփան Դանիելյանը, բրիգադիր Կամո Խուրշուդյանը և գլանող Յուրի Հարությունյանը պարգևատրվել են ՌՈՒՍԱԼ ՄԸ պատվոգրերով և դրամական պարգևներով: Անձնակազմից քառասուն անդամ խրախուսվել է գործարանի պատվոգրերով, ասվում է գործարանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---