Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները

Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել արտաժամյա եւ գիշերային աշխատանքի վարձատրության չափը` գործող օրենսգրքով սահմանված ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակասի փոխարեն սահմանելով առաջին դեպքում 50%, երկրորդ դեպքում 30% հավելում, ինչպես նաև փոփոխություններ կատարել գործատուի ու աշխատակցի միջև պայմանագրի ստորագրման կարգի մեջ:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կարելի է կնքել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր աշխատանքային գործարք, եթե այն Աշխատանքային օրենսգրքով նախատեսված նվազագույն պայմաններ է պարունակում միայն: Այդպիսով, ՀՀ խորհրդարանը ցանկանում է կրճատել փաստաթղթերի ձևակերպման վրա ծախսվող ժամանակը:

Իսկ աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը կախված կլինեն տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից. որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---