Հայաստանում կստեղծվի «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերություն

PanARMENIAN.Net - «Գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծման ծրագրի» իրականացման շրջանակներում Հայաստանում կստեղծվի «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետերը պետությունն է լինելու, Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ծրագրի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանը:

Նրա խոսքերի համաձայն, այս ծրագիրը թռիչքային նախագիծ է, որում կիրառվել են ժամանակակից տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները, իսկ հաջողությամբ իրականացվելու դեպքում տարածվելու է Հայաստանի բոլոր մարզերում: Մի քանի տարվա ընթացքում «Հայկական միրգը» զբաղվելու է բոլոր հարցերով, որոնք կապված են գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների հետ, այդ թվում` արտահանման, մարկետինգի, փաթեթավորման և այլ հարցերի հետ:

Հուլիսի 16-ին կառավարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պետերսոնի և Սերգեյ Վիրաբյանի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում որպես ցանկալի արդյունք հնչեցվել է գյուղատնտեսական արտադրանքի տարեկան 250 մլն դոլարի իրացում:

Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հիմնախնդրի մասին խոսելով` Հ. Պետերսոնը նշել է ենթակառուցվածքների դեռևս զարգացած չլինելը, մարկետինգային ծառայությունների բացակայությունը և ֆինանսական միջոցների անմատչելիությունը, որակի նորմերի ու ստանդարտների համապատասխանության բացակայությունը, ինչպես նաև լավագույն արդյունքների հասնելու համար ժամանակակից տեխնոլոգիաներ չկիրառելը:

«Գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծման ծրագրի» իրականացման համար 2011-2015 թթ. ընթացքում Հայաստանում կներդրվի 50 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---