ՀՀ կառավարությունն ու դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են միասնական տեղեկատվական բազա ստեղծել

ՀՀ կառավարությունն ու դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են միասնական տեղեկատվական բազա ստեղծել

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համար։

Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նա ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները և անդրադարձել դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ըստ ոլորտների իրականացվող ծրագրերին։

Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել հանդիպումների պարբերական անցկացման կարևորությունը։

Հաջորդիվ` մտքերի փոխանակման ընթացքում, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել համագործակցության ծրագրերի համար միասնական տեղեկատվական բազայի ձևավորման և դոնոր կազմակերպությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության համակարգման հարցերին։

Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը զբաղվել ՀՀ կառավարություն-դոնոր կազմակերպություններ համագործակցությանը նվիրված կայքի ստեղծմամբ, որը պարունակելու է տեղեկատվություն համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Որոշվել է նման ձևաչափով հանդիպումներն անցկացնել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---