Հայաստանում տեղի ունեցավ ՍԻԳՄԱ-ի աշխատանքային սեմինար

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ին տեղի ունեցավ ՍԻԳՄԱ-ի աշխատանքային սեմինարը: Ինչպես նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո հաղորդագրության մեջ , սեմինարի նպատակն էր քննարկել ՊՄԳ կառուցվածքի, կիրառմանն ու իրականացմանն առնչվող զանազան հարցեր, կիսվել եվրոպական փորձով, ինչպես նաև ներկայացնել «ՊՄԳ մասին» օրենքի նախագծի ընդհանուր դրույթները, բացատրել օրենքի նախագծին առնչվող գործնական խնդիրները:

Միջոցառմանը մասնակցեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ սա ՍԻԳՄԱ-ի շրջանակներում Հայաստանում իրականացվող թվով երրորդ ծրագիրն է, և կոչ արեց մասնակիցներին ավելի ակտիվ լինել քննարկումներին, քանի որ առաջին քայլերն են արվում պետություն-մասնավոր հատված համագործակցության համար օրենսդրական և իրավական դաշտը նախապատրաստելու ուղղությամբ:

Սեմինարին մասնակցեցին ՍԻԳՄԱ գործիքի ներքո ներգրավված Հայաստանի Հանրապետության պետական և մասնավոր հատվածներից ներկայացուցիչներ: Սեմինարը վարեցին եվրոպացի փորձագետներ Մարտին Օդերը և Սյուզի Սմիթը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---