ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Ջուն Շանի գլխավորած պատվիրակությանը22 հուլիսի 2010 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-23-ըՀայաստանիՀանրապետությունում էգտնվումՉինաստանիԺողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարի տեղակալ Ջուն Շանի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայինախարար Ներսես Երիցյանն ընդունել էպարոն Ջուն Շանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցելեն ՀՀ էկոնոմիկայինախարարի առաջին տեղակալԿ. Մինասյանը, ՀՀ տրանսպորտի ևկապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, Զարգացման հայկական գործակալությունից: Չինական պատվիրակության կազմումէինՀայաստանումՉինաստանի դեսպան Թիան Չանչունը և այլ ներկայացուցիչներ ՉԺՀ կոմերցիայի նախարարությունից: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, արդյունաբերության, առողջապահության, ճանապարհաշինության ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, համատեղ փոխգործակցության հեռանկարային երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր: Հայկական կողմըհյուրերիններկայացրել էՀայաստանիներդրումային միջավայրը ևառկա հնարավորությունները: ՆերսեսԵրիցյանն իր խոսքումնշել է, որ, հաշվիառնելով Չինաստանիտնտեսականմեծներուժն ու զարգացմանտեմպերը, մեծապեսկարևորում էգիտելիքի ևտեխնոլոգիաների փոխանակումը ևտարբեր ոլորտներումՉինաստանի հետսերտ համագործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Չինաստանի առևտրատնտեսական կապերի աշխուժացման և երկրի տնտեսական աճի ապահովման վրա: Սա չինականկողմի՝ այս տարի Հայաստան կատարած արդեներկրորդ այցն է: Ապրիլին“Շանհայ էքսպո” այցելությունից հետո նախարարԵրիցյանի հրավերով հունիսի 1-3-ը Հայաստանում էր գտնվում Չինաստանի կառավարության պատվիրակությունը` ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուի գլխավորությամբ, որի կազմում էին նաև 7 գործարարներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |