Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային նոր էներգաբլոկերի կառուցման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 29-ի նիստում համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկեր կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով, ինչպես նաև ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---