Հայաստանի ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել որակավորման քննություն

Հայաստանի ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել որակավորման քննություն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման քննություն, որի արդյունքներով տրամադրվել է թանկարժեք մետաղների հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման 2 վկայական: Որակավորման քննությանը մասնակցել են ընդհանուր թվով 8 դիմորդ, որոնցից վեցը չեն որակավորվել:

Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորում է ստացել 45 քաղաքացի, իսկ թանկարժեք մետաղների զտարկողի որակավորում` 2 քաղաքացի, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---