Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկի վարկանիշները![]() 2 սեպտեմբերի 2010 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկին շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշները: Արդշինինվեստբանկը Moody's-ի սանդղակի “D-” BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաև որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը: Արդշինինվեստբանկը, մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև մասնաճյուղեր ունի Լեռնային Ղարաբաղում: Բանկը ակտիվ ներդրումներ է կատարում տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Եթե հաշվի առնենք անցած տարվա տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moody’s հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում: Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան միջազգային կապիտալի շուկաներից միջոցներ ներգրավելու, ինչպես նաև ավելի զարգացնելու մեր հարաբերությունները հին և նոր գործընկերների հետ` թե’ Հայաստանում և թե’ արտերկրում»: Այս մասին հաղորդում է Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |