Աուդիտ իրականացնող անձանցից 1 մլն 710 հազար դրամի չափով տուգանք է գանձվել

PanARMENIAN.Net - 2010 թվականի հուվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 լիցենզիա, լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է 3 և կասեցվել 2 լիցենզիայի գործողություն,իսկ 3 լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընթացիկ տարվա ութ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 6 մլն 722 500 դրամ պետական տուրք, որից 6 մլն 522 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 հազար դրամը` անհատ աուդիտորներից:

Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 1 մլն 710 հազար դրամի չափով:Հայաստանի Հանրապետության տարածքում 2010թ. օգոստոսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 36 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---