Կառավարությունը սահմանել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը 9 սեպտեմբերի 2010 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 9-ի նիստում սահմանել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը, դրանց պետական հաշվառման կարգը, հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայագրի ձևը, տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային , միջազգային վկայագրերի ձևերը և նկարագրերը և այլն։ Որոշմամբ սահմանվում են տրանսպորտային միջոցների հաշվառման նոր կարգ, որով նախատեսվում են տրանսպորտային միջոցը պետական հաշվառումից ժամանակավոր հանելու և այն վերականգնելու դրույթներ, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, որը մինչև այժմ չի եղել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս որոշումը համարել է լուրջ բարեփոխում, որով պարզեցվում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգը։ Բարեփոխումը շարունակվելու է և ունենալու է իր հաջորդ փուլը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |