Էդուարդ Շարմազանովը կոչ է անում երկրի իշխանություններին հետևել Էյնշտեյնի խորհրդին![]() 11 սեպտեմբերի 2010 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման համար ջանքեր պետք է գործադրի ոչ միայն երկրի կառավարությունը, այլ նաև նրա միջազգային գործընկերներն ու հանրությունը: Այդ մաիսն լրագրողներին է ասել ՀՀԿ մամլո քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Դիլիջանում, որտեղ անցնում է «Հայաստանը ճգնաժամից հետո՝ մարտահրավերներ ու հեռանկարներ» խորագրով համաժողովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և տարբեր երկրներից բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ: «Որքան շուտ մենք հաղթահարենք կոռուպցիան, այնքան շուտ երկիրը կկարողանա առաջ շարժվել: Հայաստանի համար ակտուալ են Էյնշտեյնի խոսքերն այն մասին, որ «մեզ հարկավոր է նոր մտածելակերպ, լուծելու համար հին մտածելակերպի արդյունք հանդիսացող խնդիրներ»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, համաժողովի ժամանակ կքննարկվեն օլիգոպոլիաներից և կոռուպցիայից ձերբազատվելու հարցը: «Յուրաքանչյուր երկիր կոռուպցիայի իր առանձնահատկություններն ունի, սակայն կան նաև ընդհանուր խնդիրներ: Բոլոր այդ առանձնահատկությունները հարկավոր է հաշվի առնել, իսկ այն դրական լուծումները, որ մենք կընդունենք քննարկումների արդյունքում, պետք է իրականացվեն»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |