ԵԿԳ շահույթն անցյալ տարվա ընթացքում կրճատվել է 28%-ով` կազմելով 3,2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2009 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի հուլիս ամիսները Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) կոնյակի վաճառքի անկումը կազմել է 35%, ինչը կապված է ռուսական շուկայի դանդաղ վերականգնման հետ, իսկ շահույթը կրճատվել է 28%-ով` կազմելով 3,2 մլրդ դրամ: Ընդ որում, հայկական շուկայում վաճառքի ծավալն աճել է: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նա նշել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում ձեռնարկությունում արդեն վաճառքի 10% աճ է արձանագրվել, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ճգնաժամը նահանջում է:

Ֆինանսական տարին դրական արդյունքներով է ավարտել գործարանի տարածքում գործող պատմա-տուրիստական համալիրը, որը տուրիստական այցելությունների 15%-անոց աճ է արձանագրել: Անցյալ տարվա ընթացքում իրականացվել են Արարատ կոնյակների նոր փաթեթավորման հետ կապված բոլոր նախնական աշխատանքները: Սահմանվել են լցման նոր գծեր, մշակվել է նոր մարքեթինգային պլատֆորմ:

ԵԿԳ տնօրենի խոսքով, նոր փաթեթավորումով կոնյակն ավելի թանկ կարժենա: «3 և 5 աստղանի կոնյակների գինը չի փոխվի. «Անի», «Ընտիր», «Ախթամար» և «Տոնական» կոնյակները կթանկանան 2%-ով, իսկ «Նաիրի» կոնյակը` շատ ավելի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---