Վազգեն Սաֆարյանն առաջարկում է հարկերից ազատել Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներինPanARMENIAN.Net - Հայաստանում ագրարային ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է համալիր մոդել մշակել, որը կընդգրկի զարգացման հիմունքները, մեխանիզմները և համապատասխան մոտեցումները, գտնում է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի դեկան Հրաչ Ջավադյանը: Նրա խոսքերի համաձայն, կառավարության մշակած 2010-2020 թթ. գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը ոչ մի էական փոփոխություններ չի կրել, և բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրներն այդպես էլ մնում են չլուծված: Ագրոբիզնեսի զարգացման համատեքստում Հրաչ Ջավադյանը նշել է, որ նոր համալիր մոտեցման դեպքում անհրաժեշտ է բաժանել ինը գյուղատնտեսական գոտիներ` յուրաքանչյուրի հանդեպ ապահովելով առանձին մոտեցում: Բացի այդ, մասնագետի կարծիքով, Հայաստանի կառավարությունը հոգ չի տանում սննդի պաշարներ կուտակելու մասին: Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին նշել է, որ դոտացիաները պետք է ավելանան մինչև 10 մլրդ դրամ, իսկ այդ բնագավառում արմատական փոփոխություն կարող է դառնալ կոոպերատիվների ստեղծումը, ավելացնելով, որ Արմավիրում ստեղծված և գործող կոոպերատիվները շատ արդյունավետ են աշխատում: Բնագավառի զարգացման համար Վ. Սաֆարյանն առաջարկել է երկրի հեռավոր մարզերում ստեղծել ազատ առևտրի գոտիներ` գյուղացիներին ազատելով հարկերից, «որպեսզի գյուղը վերածնվի»: Սահմանամերձ գյուղերում մինչ օրս չլուծված հիմնախնդիր է ջրամատակարարումը, գյուղացիներն օգտվում են սահմանի մոտ գտնվող ջրամբարներից: Միության նախագահը հաղորդել է, որ ստեղծված իրավիճակում սահմանամերձ գյուղերի բնակիչներից շատերը նախընտրում են կովերը և հողը վաճառել, որպեսզի նպաստառուների ցուցակներում հայտնվեն, իսկ նպաստը խղճուկ 14000 դրամ է կազմում ամսական: Այս երևույթի բացատրությունն էլ այն է, որ արտադրողները նախընտրում են ներկրել չոր կաթ` թարմ կաթն օգտագործելու փոխարեն, թեև այդ գյուղերում կաթի 1 լիտրն արժի 80 դրամ: «Շուկայական տնտեսության պայմաններում գյուղացին չի կարողանում իրեն դրսևորել», - ընդգծել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |