ՀՀ ԿԲ նախագահն իր գործընկերների հետ Սինգապուրում կքննարկի ֆինանսական համակարգի խնդիրները17 սեպտեմբերի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-23-ը Սինգապուրում մասնակցելու է բանկային վերահսկողների միջազգային համաժողովին: Պատվիրակության կազմում են ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը և Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը: Համաժողովի ընթացքում քննարկվելու են «Ճանապարհ դեպի կայուն բանկային համակարգ» և «Կայուն ֆինանսական միջավայր տևական տնտեսական աճի համար» թեմաները, զեկույցներով հանդես են գալու Հոլանդիայի ազգային բանկի նախագահ, բանկային վերահսկողության Բազելյան Կոմիտեի նախագահ Նութ Վելլինկը, Չինաստանի բանկային վերահսկողության հանձնաժողովի նախագահ Լիու Մինկանգը, ինչպես նաև մի շարք ազգային և կենտրոնական բանկերի նախագահներ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |