Տիգրան Սարգսյանն ու Ժան Պոլ Ֆորսևիլը քննարկել են Հայաստանում փոստային ծառայությունների մոդեռնիզացման հետագա ծրագրերը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի «La Poste» ազգային փոստային օպերատորի միջազգային կապերի գծով տնօրեն Ժան Պոլ Ֆորսևիլին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովն ու արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Հանդիպման ժամանակ Ժան Պոլ Ֆորսևիլը վարչապետին է ներկայացրել «Հայփոստ»-ի և «La Poste»-ի միջև Համագործակցության ծրագրի իրականացման մանրամասներ։ Նա տեղեկացրել է, որ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է փոստային ծառայությունների ընդլայնում և փոստային նամակագրության, ծանրոցների փոխադրման ու ֆինանսական ծառայությունների մատակարարման որակի բարձրացում։Ընդգծելով «Հայփոստ» ընկերության զարգացման իրատեսական ներդրումային ծրագրի կարևորությունը` Տիգրան Սարգսյանն առաջնային է համարել համագործակցության շրջանակներում փոստային բաժանմունքների արդիականացումը, նոր ծառայությունների քանակի և ներդրումների ծավալի շարունակական ավելացումը։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---