Վրացական կողմը պատճառաբանում է Վերին Լարսի փակումը Հայաստանի կողմից «ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ» չկատարելով

PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերության 8 մեքենաներ չեն կարողանում անցնել «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը: «Մենք մշտապես կապի մեջ ենք Վրաստանում մեր դեսպանատան հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ընկերության լոգիստիկայի բաժնի ղեկավար Գևորգ Բուդաղյանը: Նրա խոսքերով, վրացական կողմը պատճառաբանում է ՀԱԿ փակումը Հայաստանի կողմից «ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ» չկատարելով: Միաժամանակ նա նշել է, որ հնարավոր է` վաղն առավոտյան մեքենաներին թույլ տան անցնել Վերին Լարս ՀԱԿ-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---