Փորձագետ. Հայաստանի տնտեսության համար ստագնացիայի շրջան է սկսվել18 սեպտեմբերի 2010 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Յոթ ամիսների արդյունքում Հայաստանի տնտեսության մեջ նկատվում են ՀՆԱ-ի աճի տեմպերի (4 տոկոս) դանդաղեցման միտումներ, ինչը պայմանավորված է 23 տոկոս անկումով գյուղատնտեսության ոլորտում: Այդ մասին սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Հայրապետյանը: «ՀՆԱ-ի ցուցանիշը գերազանցում է պետբյուջեում արձանագրվածը, սակայն տարեսկզբին մենք ավելին էինք ակնկալում»,-ասել է նա: Նա նշել է, որ եթե գյուղանտեսության աճի ցուցանիշը նախորդ տարվա մակարդակի վրա լիներ, ապա յոթ ամիսների արդյունքում տնտեսական աճը կկազմեր 6,7-8 տոկոս: Չարդարացան նաև նախարարության ակնկալիքները գնաճի առումով: «Մենք ակնկալում էինք գնաճ նպատակային միջանցքի սահմաններում, սակայն ՀՆԱ-ի այդ ցուցանիշը կազմեց 9,9 տոկոս և այժմ այն մոտ է 8-9 տոկոսի, ինչը պայմանավորված է գյուղմթերքի գների աճով, ներառյալ սպառողական զամբյուղը և հացամթերքի համաշխարհային գների աճը: Այդ երկու գործոնների ազդեցությունը գնաճի վրա կազմում է 5,8 տոկոսային կետ»,-պարզաբանել է Արմեն Հայրապետյանը: Բյուջեով նախատեսված տնտեսական աճը 1,2 տոկոս էր, իսկ գնաճը 4±1,5% սահմաններում: Մասնագետը բարձր է գնահատել արտահանման ցուցանիշի աճը՝ 43 տոկոս և ներմուծման՝ 22 տոկոս դոլարային արտահայտմամբ: Իր հերթին անկախ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Սամվել Ավագյանը նշել է, որ Հայաստանը միանշանակ դուրս է եկել անկման շրջանից, սակայն դեռևս լիովին չի հաղթահարել ճգնաժամի հետևանքները: Փորձագետը դա բացատրել է նրանով, որ, չնայած նրան, որ երկրի տնտեսության աճ է գրանցվել, այնուամենայնիվ, մեծ է գործազրկության ցուցանիշը: «Մենք դեռ չենք վերադարձել գործազրկության 2008-2009թթ. ցուցանիշին: Ըստ նրա, անբավարար են նաև ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշները, ինչը հանգեցնում է սոցիալական միջավայրի դանդաղ աճին: «Հայաստանի տնտեսությունը ստագնացիա է ապրում»,-հավելել է Ավագյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |