Պան Գի Մունը կոչ է արել միավորել ուժերը` մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար21 սեպտեմբերի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով սեպտեմբերի 20-22-ը Նյու-Յորքում ընթացող աղքատության, սովի և հիվանդությունների հարցերի վերաբերյալ գագաթաժողովում` ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մասնակից երկրների ներկայացուցիչներին կոչ է արել միավորել ուժերը` մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու համար, հաղորդում է CNN-ը: «Միջազգային հանրությունն ունի այն գիտելիքներն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ՀԶՆ հասնելու համար: Այսօր մեր խնդիրը կայանում է ՀԶՆ հասնելու գործողությունների ծրագրի համաձայնեցման մեջ»,- նշել է Պան Գի Մունը սեպտեմբերյան գագաթաժողովի համար պատրաստած իր զեկույցում: ՄԱԿ ամենամյա Գլխավոր Վեհաժողովը կկայանա սեպտեմբերի 23-ին: ՄԱԿ ներկայացուցիչները երկրների առաջնորդներին կոչ են անում օգտագործել գագաթաժողովը Վեհաժողովին պատրաստվելու համար և մի շարք միջազգային համաձայնագրերը, առաջին հերթին` մարդու իրավունքներին վերաբերողները` ահաբեկչության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը |