Հայաստանն ու Եգիպտոսը մտադիր են ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի ու տուրիզմի ոլորտում22 սեպտեմբերի 2010 - 22:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Եգիպտոսի փոխարտգործնախարար, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար Սոմեյա Սաադին: Ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն, Արմեն Գևորգյանը միաժամանակ կարևորեց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը` նկատելով, որ այս ասպարեզում կա չօգտագործված մեծ ներուժ: Նա հույս հայտնեց, որ տարեվերջին նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը համագործակցության նոր հնարավորություններ կբացահայտի: Երկուստեք ընդգծվեց բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետը նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղարին` հիմնադրամի հետ Հայաստանի գործակցությունը համարելով օգտակար և արդյունավետ: Սոմեյա Սաադը նկատեց, որ Հայաստանը հիմնադրամի շահառուների թվում առաջիններից է և նշեց, որ պատրաստակամ են հաշվի առնելու հայկական կողմի առաջարկները` հիմնադրամի գործունեության շրջանակների և դասընթացների թեմատիկաների ընդլայնման վերաբերյալ: Մասնավորապես կարևորվեց վերապատրաստման ծրագրերի իրականացումը էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառների մասնագետների համար: Հայ-եգիպտական մշակութային հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորեցին նաև Եգիպտոսում անցկացվող հայկական մշակութային օրերը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |