Հայաստանի կառավարությունը ծխելու դեմ պայքարում է ծխախոտի գների բարձրացմամբ![]() 24 սեպտեմբերի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերին։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, սույն նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաև բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի, ապահովել Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև Հայաստանի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե ստացվող հարկային եկամտի մակարդակը։ «Խնդիրն այն է, որ Հայաստանում ծխախոտը, շատ էժան է և ամենքին մատչելի։ Մեզանում խիստ տարածված են նաև ծխախոտի հետևանքով առաջացող հիվանդությունները։ Ուստի գները պետք է աստիճանաբար բարձրացնել, ինչը արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով։ Երկրորդ, անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ներմուծողների և արտադրողների միջև և երրորդ` օրինագիծը նախատեսում է սահուն անցում դեպի խաղի նոր կանոններ, քանի որ օրենքի այս կետը գործելու է 2014 թվականից»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |