Տավուշի բնակիչներին ամենից շատ հուզում են առօրյա կենցաղային պայմանները30 սեպտեմբերի 2010 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստը նվիրված էր Հայաստանի սահմանամերձ տարածքների սոցիալ-տնտեսական խնդիրներին: Նիստն սկսվել է Տավուշի մարզի 2010թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արմեն Ղուլարյանի հաշվետվությամբ, որը լսելուց հետո ՀՀ վարչապետն առանձնացրել է մարզի սոցիալ-տնտեսական դրության յուրահատկությունները. մարզի սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովումն է, ինչը որոշակի սոցիալական լարվածություն է ստեղծում, և այդ ուղղությամբ քաղաքի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի լարվածությունը մեղմացնելու համար: Այս համատեքստում նշվել է Տավուշի բնակիչներին բարձրորակ բուժօգնության մատուցման կարևորությունը, ինչն այստեղ խիստ պահանջված է: Ի տարբերություն երկրի մնացած մարզերի, այստեղ հիմնական մտահոգող խնդիրը ոչ թե գործազրկությունն է, այլ բնակչության կենցաղային պայմանները։ «Պատահական չէ, որ մտահոգող հարցերի շարքում անտառներում, անտառային տնտեսությունում ստեղծված իրավիճակն է»,- ասել է վարչապետը: Որպես մարզի սոցիալ-տնտեսական դրության դրական առանձնահատկություն նշվել է մարզի ճանապարհների առավել բարվոք վիճակը։Տիգրան Սարգսյանը նկատել է, որ մարզի բնակչությունը բարձր է գնահատում մարզպետի և պատգամավորների աշխատանքը, որոնց հետ մշտական կապ է պահպանվում: Հայաստանի Տավուշի մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի, կարևորագույն և հեռանկարային ճյուղերից են անասնապահությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ծխախոտագործությունը։ Առավել զարգացած ոլորտներից են նաև հանքարդյունաբերությունը, վերամշակումը, զբոսաշրջությունը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |