ՀՀ փոխվարչապետին ներկայացվեցին Հայաստանում արտադրվող ունիվերսալ ազոտական կենսապարարտանյութերի կիրառության արդյունքները

ՀՀ փոխվարչապետին ներկայացվեցին Հայաստանում արտադրվող ունիվերսալ ազոտական կենսապարարտանյութերի կիրառության արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 5-ին ծանոթացավ Հայաստանում արտադրվող ունիվերսալ ազոտական կենսապարարտանյութի կիրառության արդյունքներին: Մարզպետ Է. Բարսեղյանի և ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Լ. Ռուխկյանի ուղեկցությամբ Նոր կյանք համայնքում փոխվարչապետը եղավ այն հողատարածքներում, որտեղ բանջարաբոստանային կուլտուրաները մշակելիս օգտագործվել է «Ազոցեովիտ 1» ունիվերսալ ազոտական կենսապարարտանյութը:

Հողագործները բարձր գնահատեցին պարարտանյութի արդյունավետությունը` նշելով, որ ստացվել է ավելի առատ և որակյալ բերք: Փորձնական ծրագիրն իրականացվել է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) աջակցությամբ:

«Ազոցեովիտ 1» և «Ազոտովիտ» կենսապարարատանյութերն արտադրում է «Սիս 95» ընկերությունը` Երևանի «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած տեխնոլոգիայի հիման վրա: Փոխվարչապետն այսօր այցելեց նաև գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպեց գիտաշխատողների հետ, ովքեր ներկայացրեցին պարարտանյութերի առավելությունները և արտադրամասը: Նշվեց, որ դրանց տեխնոլոգիաները մշակվել են` հաշվի առնելով հանրապետության հողային ռեսուրսների առանձնահատկությունները, և պարարտանյութերի կիրառումը կնպաստի հողերի որակի և բերրիության վերականգնմանը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:

Փոխվարչապետը բարձր գնահատեց գիտնականների աշխատանքը և կարևորեց այդ պարարտանյութերի օգտագործումը գյուղացիական տնտեսությունների կողմից: Պարարտանյութերի կիրառման եղանակներին, ակնկալվող արդյունքներին տեղեկանալու և դրանք հողագործներին մատչելի դարձնելու նպատակով ՀՀ մարզպետարանների համապատասխան վարչությունների ղեկավարների մասնակցությամբ ինստիտուտում անցկացվեց հանդիպում, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---