«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Մարտունի» մասնաճյուղը նոր շենք է տեղափոխվել![]() 27 հոկտեմբերի 2010 - 19:43 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հոկտեմբերի 27-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Մարտունի» մասնաճյուղի բացման շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, «Մարտունի» մասնաճյուղի շնորհանդեսը այս տարվա աշնան ընթացքում բանկի կողմից կազմակերպվող առաջին պաշտոնական նորաբնակությունն է: Մինչև 2010թ. վերջը նմանատիպ շնորհանդեսներ նախատեսվոմ է անց կացնել «Ապարան», «Նոյեմբերյան», «Բյուրեղավան» և Թիվ 76 (ք. Հրազդան) մասնաճյուղերում: «Մարտունի» մասնաճյուղը տրամադրում է բացառիկ բանկային ծառայությունների լայն սպեկտր ոչ միայն Մարտունի քաղաքի բնակիչներին և կազմակերպություններին, այլև մարզային մասշտաբով բանկային ծառայություններ սպառողներին: Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրին համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխեց «Մարտունի» մասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք: Նոր մասնաշենքում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: «Մարտունի» մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն: «Մարտունի» մասնաճյուղում ամսեկան սպասարկվում են մոտ 1500 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք: 2010թ. սեպտեմբերի ավարտին Մարտունի մասնաճյուղի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 430 մլն. ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդային պորտֆելը` 136 մլն. ՀՀ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |