Հայաստանը և Վրաստանը համաձայնագիր կստորագրեն հայ-վրացական սահմանում մաքսային ՀԱԿ-երի համատեղ կառավարման մասին

Հայաստանը և Վրաստանը համաձայնագիր կստորագրեն հայ-վրացական սահմանում մաքսային ՀԱԿ-երի համատեղ կառավարման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանը և Վրաստանը մոտ ժամանակները համաձայնագիր կստորագրեն հայ-վրացական սահմանում մաքսային հսկիչ-անցումային կետերի համատեղ կառավարման մասին: Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն, այս հարցը քննարկվում է ֆինանսների նախարար Կախի Բաինդուրաշվիլիի Երևան կատարած այցի ժամանակ: Բաինդուրաշվիլին և նրա տեղակալը նոյեմբերի 8-ին մեկօրյա աշխատանքային այցով ժամանել են Հայաստան և հանդիպել Հայաստանի մաքսահարկային կոմիտեի ծառայության պետ Գագիկ Խաչատրյանի հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնել պարզեցնել մաքսային ընթացակարգերը և կրճատել մաքսային հսկողության միջոցառումները: Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պատրաստելու են ՀԱԿ-երի համատեղ կառավարման մասին համաձայնագիր: «Մաքսային ՀԱԿ-երի համատեղ կառավարումը կնպաստի Հայաստանի և Վրաստանի առևտրային կապերի աշխուժացմանը և երկու երկրների բնակչության ազատ տեղաշարժմանը»,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը, հաղորդում են «Ռեյլվնեշտրանս» ընկերությունից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---